2011 թվականի սեպտեմբերից սկսած առաջին անգամ ոսկու գինը տրոյական ունցիայի դիմաց անցել է 1900 դոլարից
Comex բորսայում սակարկությունների ժամանակ ոսկու գինը աճել է 0,6 տոկոսով նախորդ նստաշրջանի փակման մակարդակով եւ հասել տրոյական ունցիայի դիմաց 1902 դոլարի, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վերջին անգամ ոսկու գինը տրոյական ունցիայի դիմաց 1900 դոլարից բարձր էր եղել 2011 թվականի սեպտեմբերին:
Ոսկու գնանշումները աճը մի փոքր դանդաղեցրել էին՝ մինչեւ 0,5 տոկոսով, թանկարժեք մետաղը վաճառվում էր տոյական ունցիայի դիմաց 1899,3 դոլարով: Ընդ որում՝ աճի գագաթնակետին ոսկու արժեքի աճը հասել է տորյական ունցիայի դիմաց 1904,1 դոլարի: