«Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալները բռնություն են գործադրել ՔԿՀ ծառայողի նկատմամբ
Հուլիսի 24-ի գիշերը «Սևան» ՔԿՀ-ում միջադեպ է տեղի ունեցել։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ գիշերային ժամերին «Սեւան» քրեակատարողական հիմնարկի 3 դատապարտյալներ չեն ենթարկվել ներքին կանոնակարգի խախտումը վերացնելու վերաբերյալ իր պարտականությունները կատարող քրեակատարողական ծառայողի օրինական պահանջին, վիճաբանության մեջ են մտել վերջինիս հետ, որի արդյունքում բռնություն է գործադրվել քրեակատարողական ծառայողի նկատմամբ:
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
Նոնա Նավիկյանը հավելեց, որ ՔԿՀ ծառայողը բուժհաստատությունում ստացել է համապատասխան առաջնային բուժօգնությունը և դուրս գրվել։ Վիճակը նորմալ է։