Պոմպակայանները մաշված են, եւ դա հանգեցնում է ոռոգման ջրի մատակարարումների խնդիրների. Ջրային կոմիտե
2020 թվականի նախաշեմին 15 ջրօգտագործողների ընկերություններ կատարել էին ընդհանուր առմամբ 6400 կմ ոռոգման համակարգի վերանորոգման եւ մաքրման աշխատանքներ: Այս մասին հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ անցկացվել են նաեւ մոտ 1000 պոմպակայանների, խորքային հորերի վերանորոգման աշխատանքներ եւ այլն: «Դրա շնորհիվ այս պահին մեզ հաջողվում է բնակչությանն ապահովել անխոչընդոտ ջրամատակարարմամբ»,- նշեց Սարգսյանը:
Ընդ որում՝ նա խոստովանեց, որ նշված ժամանակահատվածում առաջացել են նաեւ որոշակի խնդիրներ: «Բոլորին հայտնի է, որ ժառանգություն ենք ստացել համակարգեր, որոնք շահագործման են հանձնվել դեռեւս անցյալ դարի կեսին: Դրանք պահելու եւ սպասարկելու համար լուրջ ներդրումներ են պետք: Այդ ժամանակ մենք կկարողանանք ապահովել անչափ որակյալ ջրամատակարարում: Բայց, չնայած բոլոր դժվարություններին, գրագետ եւ ճիշտ կառավարման շնորհիվ մեզ հաջողվել է այս տարի խուսափել բնակչության գանգատներից: Մեզ հաջողվում է իրականացնել ոռոգման ջրի պատշաճ մատակարարում»,- հավաստիացրեց Ջրային կոմիտեի նախագահը:
Պաշտոնյան կրկին նշեց, որ հիմնական խնդիրները կապված են պոմպակայանների եւ խորքային հորերի մաշվածության հետ, որոնք ոռոգման շրջանում հայտնվում են վթարային վիճակում: