Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը միլիոնավոր ամերիկացիների փրկել է կորոնավիրուսից
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր կարանտինային խորհրդատվություններով միլիոնավոր ամերիկացիների կյանքեր է փրկել, հայտնում է ՌԻԱ նովոստին։
Կարանտինը մեծ մասամբ սահմանել են տեղական իշխանությունները՝ նահանգների եւ շրջանների մակարդակով, մինչդեռ դաշնային իշխանություններն ընդամենը խորհուրդներ են տարածել: Թրամփը սկզբում դեմ էր կարանտինին, այնուհետեւ այն ճանաչեց որպես անհրաժեշտ միջոցառում եւ հետագայում սկսեց պահանջել տնտեսության վաղաժամ «բացում»՝ անվտանգության միջոցառումներին պահպանմամբ:
Թրամփն ինքը նույնպես իրեն է վերագրում այն, որ ԱՄՆ-ում խուսափել են կորոնավիրուսի պատճառով երկու միլիոն մարդու մահից:
ԱՄՆ-ը աշխարհում առաջատար է մահացության տխուր վիճակագրությամբ՝ COVID-19-ից ավելի քան 140 000 մահ եւ ավելի քան 3,8 միլիոն վարակի դեպք: