Գոհար Բարսեղյանը նշանակվել է ԵՏՀ ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն
Գոհար Ա. Բարսեղյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ Վիեննայի (Ավստրիա) դիվանագիտական ակադեմիան:
Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում եւ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի արտաքին կապերի բաժնում:
Գոհար Բարսեղյանը նաեւ ՀՀ փոխվարչապետի օգնականն է եղել։
2017 թվականից մինչեւ 2020 թվականը զբաղեցրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը: 2020 թվականի հուլիսի 22-ից նշանակվել է ԵՏՀ ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն: