ՀՊՏՀ ուսանողների նկատմամբ ռեկետ է իրականացվել, եւ սա քրգործի թեմա է. Ռեկտորի նախկին պաշտոնակատար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալարանը հուլիսի 7-ին ուսանողներին նամակ է ուղարկել եւ պարտադրել, որ մինչեւ հուլիսի 10-ը, այսինքն 3 օրվա ընթացքում վճարել ուսման վարձը, որպեսզի հնարավորություն ստանան 4 հոգու հրամանագրել որպես մագիստրատուրայի ուսանող: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
«Մինչդեռ ըստ գործող կարգի, ուսանողները հնարավորություն ունեն վարձը վճարել մինչեւ սեպտեմբերի 10-ը: Սա կոչվում է ռեկետ: Ուսանողները զանգում են ինձ եւ ասում, որ չեն կարողանում վարձը մուտել, վարկ են վերցնում, որ մուծեն:
Երբ ես բարձրաձայնում եմ այդ մասին, հայտարարում են, թե պարտադրանք չի եղել: Այսինքն իրենք պաշտոնապես հայտարարում են, որ անհրաժեշտ է վճարել վարձը մինչեւ հուլիսի 10-ը: Ուսանողները գնացել պարտք են վերցրել, վճարել են, հետո հայտարարում են, թե պարտադրանք չի եղել: Սա կոնկրետ քրեական գործ հարուցելու թեմա է»,-հայտարարեց նա: