«Ադրբեջանն ագրեսոր է» «Մենք հայ զինվորի կողքին ենք»․ Լոս Անջելեսում մեկնարկել է հայ համայնքի ցույցը
«Ամոթ Թուրքիային», «Ամոթ Ադրբեջանին», «Հայաստան», «Ձեռքերդ հեռու Արցախից» «Ադրբեջանն ագրեսոր է» «Մենք հայ զինվորի կողքին ենք» կարգախոսներով, պաստառներով ու վանկարկումներով է Լոս Անջելեսում մեկնարկել հայ համայնքի բազմահազարանոց բողոքի ցույցը Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ։ Բանախոսները շնորհակալություն են հայտնել հայերի ցույցին միացած օտարազգիներին, որոնք եկել են սատարելու իրենց հայ բարեկամներին եւ նրանց արդար դատը։
Նշվել է նաեւ, որ հայ համայնքը, որն իրեն անվանում է «Փոքրիկ Հայաստան», ամբողջապես զորակցում է հայրենիքին ու Հայոց բանակին եւ պաշտպանում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսը, որ տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը Հայկական Բանակն է։
Ցուցարարները նաեւ ռազմահայրենաիսրական երգեր են հնչեցրել, պարել։