Չինաստանը դիտարկում է պատասխան քայլերի հնարավորությունը Nokia-ի եւ Ericsson-ի դեմ
Չինաստանը դիտարկում է պատասխան քայլերի հնարավորությունը Nokia եւ Ericsson ընկերությունների դեմ, եթե Եվրամիությունը հետեւի ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օրինակին եւ արգելի HGHWE Technologies-ի սարքերը 5G ցանցերի համար, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան կապի օպերատորներին հրահանգել էր այս տարվա վերջից չգնել 5G բաղադրիչները Huawei-ից եւ մինչեւ 2027 թվականը հեռացնել չինական հեռահաղորդակցական հսկայի արտադրած բոլոր սարքերը։
Շվեդական Ericsson-ը եւ ֆիննական Nokia-ն Huawei-ի դեմ ԱՄՆ-ի քարոզարշավի ամենաանմիջական շահառուներից են:
Չինաստանի առեւտրի նախարարությունը քննարկում է արտահանման վերահսկման միջոցառումները, որոնք Nokia-ին եւ Ericsson-ին թույլ չեն տա այլ երկրներ ապրանքներ ուղարկել, որոնք այն արտադրում է Չինաստանում։
ԵՄ-ն դեռ խորհուրդ չի տվել արգելել Huawei-ը, սակայն անվտանգության ստանդարտների այսպես կոչված «գործիքակազմ» է թողարկել, որն անդամ երկրները պետք է կիրառեն 5G ցանցերի համար բարձր ռիսկեր պարունակող համարվող մատակարարներին օգտագործելիս։