Թուրքիան 3500-ից մինչեւ 3800 սիրիացի գրոհայիններ է ուղարկել Լիբիա․ Պենտագոն
Այս տարվա առաջին երեք ամիսներին Թուրքիան Լիբիա է ուղարկել 3500-ից մինչեւ 3800 սիրիացի գրոհայինների, ասվում է ԱՄՆ ՊՆ գլխավոր տեսուչի զեկույցում:
Աֆրիկայում հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ Թուրքիան վճարել եւ քաղաքացիություն է առաջարկել հազարավոր վարձկանների, որոնք կռվում են Տրիպոլիում տեղակայված զինյալների կողքին՝ Լիբիայի գեներալ Խալիֆա Հաֆթարի զինվորների դեմ:
Չնայած գրոհայինների ծայրահեղական կապերի մասին լայնորեն տարածված հաղորդագրություններին, զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ի զինվորականները չեն գտել որեւէ ապացույց այն բանի, որ վարձկանները կապված են եղել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կամ «Ալ Քաիդա» հետ: Ասում են, որ նրանց «շատ հնարավոր է» խրախուսում են շռայլ ֆինանսական փաթեթներով, այլ ոչ թե գաղափարախոսությամբ կամ քաղաքականությամբ: