Ֆրանսիան հայտնել է Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերի ստացման մասին
Թեհրանում Իրանի ԶՈՒ կողմից սխալմամբ խոցված «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկելությանը պատկանող ուղեւորատար ինքնաթիռի սև արկղերը տեղափոխվել են Ֆրանսիա, հայտնել են Ֆրանսիացի հետաքննիչները, հաղորդում է AFP-ը։
Ֆրանսիայի հետաքննությունների եւ քաղավիացիայի անվտանգության վերլուծության բյուրոյից հայտնել են, որ սեւ արկղերը կգտնվեն գործակալությունում երկուշաբթվանից, եւ դրանց ուսումնասիրությամբ կզբաղվի 20 փորձագետից կազմված միջազգային խումբը։
«Սեւ արկղերը տեղաափոխվել են Փարիզ երեկոյան ավիացիոն կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչների եւ դատավորների կողմից, եւ դրանց վերծանումը կմեկնարկի երկուշաբթի»,-ավելի վաղ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհսեն Բահարվանդը։
Հիշեցնենք, որ ուկրիանիական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանի թռիչք կատարելուց հետո։ Ուղեւորատար ինքնաթիռը խոցվել էր իրանցի զինվորականների արձակած հրթիռի միջոցով։ Աղետի հետևանքով զոհվել է 176 մարդ։