Իրանը Թեհրանում խոցված ուկրաինական Boeing 737-ի սև արկղերը ուղարկել է Ֆրանսիա
Իրանը հունվարին Թեհրանում սխալմամբ խոցված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի «սև արկղերը» վերծանման համար ուղարկել է Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է «ԻԼՆԱ» գործակալությունը՝ հղում անելով Իրանի փոխարտգործնախարար Մոհսեն Բահարվանդի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ ձայնագրիչները արդեն հասցվել են Փարիզ:
«[Ինքնագրիչների] վերծանումը կսկսվի երկուշաբթի օրը»,- ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց մի քանի րոպե անց: Արդյունքում ՝ 176 մարդ զոհվել է: Իրանի իշխանությունները հետագայում խոստովանեցին, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական ՀՕՊ ուժերի կողմից: