Մեծ Բրիտանիան դադարեցրել է կորոնավիրուսի հետեւանքով մահացության վիճակագրության ամենօրյա հրապարակումը
Մեծ Բրիտանիան դադարեցրել է կորոնավիրուսի հետեւանքով մահացության վիճակագրության ամենօրյա հրապարակումը, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է՝ կապված մահացության վերաբերյալ տվյալների հաշվարկի վերանայման մասին կառավարության կարգադրության հետ, քանի որ մտավախություններ են առաջացել տվյալների հնարավոր աճի հետ կապված:
Գիտնականների կարծիքով՝ Անգլիայի հանրային առողջապահության համակարգի կողմից տվյալների վերահաշվարկը կարող է նշանակել, որ վիճակագրությունը, հնարավոր է, ավելի վատթար է, քան Մեծ Բրիտանիայի մյուս երկրներում: