Վիրուսը վերահսկելու անընդունակությունը ստեղծում է լրացուցիչ տնտեսական անորոշություն. ԴՊԲ ղեկավար
ԱՄՆ-ն առայժմ չի կարողացել կորոնավիրուսն իր վերահսկողության տակ վերցնել, եւ անորոշության բարձր աստիճան կա այն բանի վերաբերյալ, թե համավարակը որքան ուժեղ է ներգործում տնտեսության վրա, ասել է Ֆիլադելֆիայի Դաշնային պահուստային բանկի ղեկավար Պատրիկ Հարքերը, փոխանցում է Reuters-ը:
Հիմնվելով միջինացված կանխատեսումների վրա՝ Հարքերն ասել է, որ այս տարվա առաջին կեսին ԱՄՆ ռեալ ՀՆԱ-ն կարող է 20 տոկոսով նվազել, այնուհետեւ՝ երկրորդ կիսամյակում աճել 13 տոկոսով: Նրա խոսքով՝ մեկ տարում տնտեսությունը կարող է կրճատվել գրեթե 6 տոկոսով:
«Սա շատ ավելի կտրուկ ռեցեսիա է, քան ունեցել ենք ֆինանսական ճգնաժամի ժամանակ»,- ասել է Հարքերը վեբինարին ընդառաջ պատրաստված մեկնաբանություններում՝ նաեւ նշելով, որ կանխատեսումները «մշտապես փոփոխվում են վիրուսի տարածման հետագծի հետ միասին»: