Ադրբեջանում հաստատել են, որ կորուստներ են կրել
Ադրբեջանը կորուստներ ունի, որոնց մասին կհայտարարվի: Այս մասին BBC- ի ադրբեջանական ծառայությանը հայտարարել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վագիֆ Դարգալին՝ հավելելով, որ զոհերի մասին տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան՝ ժամը 03.40-ին, առաջնագծում գտնվող հայ զինծառայողները նկատել էին հակառակորդի առաջխաղացումը, եւ, անցնելով շրջանաձեւ պաշտպանությանը, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Ինտենսիվ մարտի ընթացքում հակառակորդը կորուստներ է ունեցել եւ հետ է մղվել։ Ադրբեջանի Զինված ուժերն արդեն ժամը 05:20-ին Դ-30 հաուբիցի կիրառմամբ անցել էր Տավուշի մարզի Այգեպար եւ Մովսես գյուղերի հրետանային գնդակոծմանը: Սա հրադադարի առաջին խոշոր խախտումն է, որը հաստատվել էր հուլիսի 15-ի կեսգիշերից հետո: