Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել
Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը (S&D) Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին կրակի անհապաղ դադարեցման եւ հակամարտության խաղաղ կարգավորման` հիմնվելով ԵԱՀԿ 2009 թվականի Հիմնարար սկզբունքների վրա` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ հավասար իրավունքներ ու ժողովուրդների ինքնորոշում»,- ասված է Twitter-ում խմբակցության հաղորդագրության մեջ: