Թրամփի զարմուհին կարծում է, որ նա պետք է հրաժարական տա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհին կարծում է, որ իր հորեղբայր Դոնալդ Թրամփը պետք է հրաժարական տա։
ABC News-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչ կասեր ինքը, եթե հայտնվեր Օվալաձեւ կաբինետում, Մերի Թրամփն ասել է. «Հրաժարական տուր»։
Մերի Թրամփը՝ նախագահի առաջին ազգականը, ով իր հուշերում հայտնել է ընտանեկան գաղտնիքների մասին, պատմել է, թե ինչպես է ինքը 2017-ի ապրիլին այցելել Սպիտակ տուն՝ նախագահի հետ հանդիպելու համար, որի ժամանակ ասել էր նրան. «Թույլ մի տվեք նրանց շեղել ձեզ»։
«Նա արդեն շատ լարված էր թվում ճնշումներից: Նախկինում նա երբեք չի եղել այնպիսի իրավիճակում, երբ բացարձակ պաշտպանված չէ քննադատությունից, պատասխանատվությունից ու նման բաներից, եւ ես մտածեցի. «Կարծես թե նա հոգնել է»»,- ասել է Մերի Թրամփը: «Նա բացարձակ անկարող է ղեկավարել այս երկիրը, եւ վտանգավոր է թույլ տալ, որ նա դա անի»: