ԱՄՆ-ը կսահմանափակի վիզաների տրամադրումը չինական ընկերությունների աշխատակիցների համար
Միացյալ Նահանգները կսահմանափակեն վիզաների տրամադրումը չինական ընկերությունների աշխատակիցներին, ինչպիսին է Huawei Technologies Co Ltd-ն, որը մեղադրվում է մարդու իրավունքների խախտումները խթանելու համար, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ հեռուստահաղորդակցության ընկերություններն ամբողջ աշխարհում պետք է համարեն, որ իրենց նախազգուշացրել են, եւ եթե նրանք գործարար հարաբերություններ ունեն Huawei-ի հետ, պետք է վարեն իրենց բիզնեսը մարդու իրավունքների խախտումով։
«Պետական դեպարտամենտը կսահմանափակի չինական տեխնոլոգիական այն ընկերությունների աշխատակիցների համար վիզաների տրամադրումը, որոնք նյութական աջակցություն են տրամադրում ռեժիմներին, որոնք խախտում են մարդու իրավունքները»,- հայտարարել է Պոմպեոն։