Ամենահարուստ հնդիկը առաջ է անցել Իլոն Մասկից
Հնդկաստանի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի հարստությունը գերազանցել է 71 միլիարդ դոլարը, նա բարձրացել է ութերորդ տեղը աշխարհի միլիարդատերերի ցուցակում՝ գերազանցելով Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Ամբանին դարձել է ասիացի միակ մագնատը աշխարհի տասը ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ այժմ նա զիջում է միայն Ջեֆ Բեզոսին, Բիլ Գեյթսին, Բեռնար Առնոյին, Մարկ Ցուկերբերգին, Սթիվ Բալմերին, Ուորեն Բաֆետին և Լարի Փեյջին: