Թոմ Հենքսը նկարագրել է կորոնավիրուսի ախտանիշները
Դերասան Թոմ Հենքսը նոր հարցազրույցներից մեկում խոսել է կորոնավիրուսային վարակի ախտանիշների մասին։
Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդացել էին Ավստրալիայում, բայց չգիտեին՝ ինչպես: Ռիտան, ըստ Թոմի, բարձր ջերմություն է ունեցել, նա կորցրել է հոտի և համի զգացողությունը: «Ամեն անգամ, երբ ես տեղաշարժվում էի, զգում էի՝ ինչ-որ բեկորներ իմ ներսում», – մեջբերում է Daily Mail-ը Հենքսի խոսքերը: Նա այս ժամանակահատվածում իր հոգնածությունը անվանել է «ոսկրաջարդ»:
Հիմա, դերասանի խոսքով, ինքը չգիտի՝ ինքն ու իր կինը ձեռք են բերել արդյոք իմունիտետ այդ հիվանդության հանդեպ: