Հնդիկ ոստիկաններին արգելել են օգտվել Facebook-ից
Հնդկաստանի ՆԳՆ-ն արգելել է օգտվել Facebook սոցիալական ցանցից իրեն ենթակա ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցներին, հաղորդում է Times of India պարբերականը՝ հղում անելով նախարարության նամակին։
Հավելվածից չօգտվելու սահմանափակումները մտցվել են Հնդկաստանի կենտրոնական պահուստային ոստիկանությունում, Հինդո-տիբեթյան սահմանային ոստիկանության, սահմանի պահպանության ուժերում, Կենտրոնական զինված ոստիկանությունում եւ Անվտանգության ազգային գվարդիայում՝ երկրի ՆԳՆ-ին կից՝ ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանում։
«Արգելքը պետք է տարածվի բոլոր զինված ուժերի վրա, ինչպես նաեւ նախկին զինծառայողների շրջանում, քանի որ նրանք, որպես կանոն, գտնվում են մեր զինված ուժերի հետ կոնտակտի մեջ։ Լավագույն դեպքում Հնդկաստանը պետք է ունենա իր սեփական հավելվածը, ինչպես Facebook-ն է կամ Instagram-ը, որոնք չպետք է հասանելի լինեն որեւէ օտարերկրյա գերտերության համար»,-նշվում է նամակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ավելի վաղ Հնդկաստանի բանակը հրամայել էր սպաներին եւ զինվորներին հեռացնել իրենց բջջային հեռախոսներից 89 հավելված, մասնավորապես, Facebook, Instagram, Tinder, PUBG եւ այլն՝ վկայակոչելով անվտանգության խնդիրները եւ կոնֆիդենցիալ տվյալների արտահոսքը։ Արգելված հավելվածների ցանկում հայտնվել են նաեւ 59 հավելվածները, որոնք ավելի վաղ արգելվել էին Հնդկաստանի կառավարության կողմից։