Moderna-ի գործադիր տնօրենն ակնկալում է, որ կառավարությունները կորոշեն՝ ինչպես բաշխել COVID-19-ի դեմ պատվաստանյութը
Moderna Inc-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ ակնկալում է, որ կառավարությունները կորոշեն, թե ինչպես բաշխել COVID-19-ի դեմ պատվաստանյութը՝ հաշվի առնելով դրա սահմանափակ քանակությունը։
Բանսելը նշել է, որ Moderna Inc-ը պոտենցիալ կերպով կարող է համագործակցել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների կամ պաշտպանության նախարարության հետ՝ այն Միացյալ Նահանգներում տարածելու համար: «Մասնավոր ընկերությունը չի կարող կայացնել այդ որոշումները»,- ասել է նա, հայտնում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Նուբար Աֆեյանի Moderna In ընկերության մշակած պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ցույց է տվել, որ անվտանգ է եւ թեստավորման վաղ փուլում իմունային պատասխան է առաջացրել բոլոր 45 առողջ կամավորների մոտ: Հետազոտությանը մասնակցող կամավորներից ոչ մեկ լուրջ կողմնակի բարդություններ չի ունեցել, սակայն նրանց կեսից ավելին հայտնել է մեղմ կամ չափավոր ռեակցիաների մասին, ինչպիսիք են հոգնածությունը, գլխացավը,, մկանների ցավը կամ ցավը ներարկման մասում։ Այս ռեակցիաները հաճախ տեղի են ունեցել երկրորդ դեղաչափից հետո եւ առավելագույն դեղաչափ ստացած կամավորների մոտ: