Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին կանչել են արտաքին գործերի նախարարություն եւ բողոքի նոտա են հանձնել։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, որոնք վկայակոչում են արտգործնախարարության մամուլի ծառայությունը՝ նոտան վերաբերում էր «վանդալիզմի գործողությանը, որը հայ արմատականներն իրականացրել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դեմ»: