Ադրբեջանցիները նորից կրակում են, իսկ ՔԴՄ/ՔՍՄ-ի գործիչները կաշառք են վերցնում այդ ռեժիմից: Եվրախորհրդարանի պատգամավոր
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Սոննեբորնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել են վերջին մի քանի օրերին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
Նա նախ տարածել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի գրառումը, ապա նշել. «Ադրբեջանցիները նորից կրակում են: Իսկ ՔԴՄ/ՔՍՄ-ի քաղաքական գործիչները կաշառք են վերցնում այդ մեռած ռեժիմից: Ինչ ամոթ է»:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։
Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 12 զոհ, հայկական կողմը՝ 4: հայկական կողմը խոցել է շուրջ 10 անոդաչու թռչող սարք, այդ թվում թանկարժեք իսրայելական արտադրության Hermes 900: