Բրիտանացի գիտնականները քիմիկոս ռոբոտ են ստեղծել
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլի համալսարանի գիտնականները ռոբոտ են ստեղծել, որը կարողացել է ինքնուրույն բացել բարձր ակտիվության քիմիական կատալիզատորը, հայտնում է «Նարոդնիյե նովոստին»:
Ռոբոտին մարդու կերպարանք են տվել, բայց այն կշռում է 400 գրամ, իսկ աչքերի փոխարեն, լազերային սքանավորում է: Նա կարող է գործել օրական 21 ժամ, ընդմիջումն անհրաժեշտ է միայն լիցքավորման համար:
Ըստ գիտնականների տվյալների՝ իր գործունեության միայն առաջին 8 օրերին ռոբոտացված քիմիկոսն անցկացրել է 688 փորձ: Ընդ որում՝ նա ինքնուրույն է կշռում եւ լուծում փորձերի համար նախատեսված հեղուկները:
«Սա մեզ միանգամայն այլ մակարդակի է հասցնում եւ միաժամանակ փոխում ե՛ւ այն, թե ինչպես ենք աշխատում, ե՛ւ խնդիրները, որոնք կարող ենք լուծել: Սա թիմի նոր գերհզոր անդամ է, եւ նա գիտնականների համար ազատ ժամանակ է ապահովում կրեատիվ մտորումների համար»,- ասել է նախագծի ղեկավար, պրոֆեսոր Էնդրյու Քուփերը:
Ռոբոտը տարբեր որոնողական փորձերում կողմոնորոշվում է 10 մետրանոց տարածքում: Սա նրան հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել «աշխատանքի ճակատը»՝ հենվելով նախորդ հետազոտությունների արդյունքների վրա:
Գիտնականները կարծում են, որ ռոբոտի այսպիսի մոդելը չի կարողանա մտավոր աշխատանք իրականացնել՝ հիպոթեզների առաջքաշում, փորձերի ծրագրավորում, ստացած տվյալների վերլուծություն, բայց առօրյա աշխատանքը նա հեշտությամբ է հաղթահարում: