Գիտնականները թվարկել են կորոնավիրուսային վարակի ախտանիշները
Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանի գիտնականները թվարկել են կորոնավիրուսի բոլոր ախտանիշները: Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:
Նրանց եզրակացության համաձայն, COVID-19-ը, բացի շնչուղիներից, ազդում է նաև այլ օրգանների վրա:
Կորոնավիրուսը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝ թրոմբների առաջացում, սրտամկանի դիսֆունկցիա և առիթմիա, երիկամների սուր վնասում, աղեստամոքսային ախտանիշներ, ինչպես նաև նյարդաբանական և այլ խանգարումներ:
Վերջիններս դիտվել են հիվանդների մոտ մեկ երրորդի մոտ: