«Կպավ, կպավ». ՊՆ-ի տեսանյութը, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն (Տեսանյութ)
Հայաստանի ՊՆ-ն հերթական տեսանյութն է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերից խոցում Ադրբեջանի իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» Անօդաչու թռչող սարքը:
Խոցելուց հետո երեւոմ է, թե ոնց են մեր տղաները ուրախ բացականչում՝ «Կպավ, կպավ»:
ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ «երևի սա Hermes 900 ի առաջին խոցումն է նաեւ աշխարհում»։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Մերոնք խոցել են իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ադրբեջանական ԱԹՍ, որը նախատեսված է հիմնականում խորքային հետախուզության համար: