Թուրքիան սպառնալիք է դառնում ողջ հարավարեւելյան միջերկրածովյան տարածաշրջանի կայունության համար․ Կիրիակոս Միցոտակիս
Հունաստանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը բնութագրել է որպես «անտեղի ու մանր» եւ կոչ է արել Եվրամիության կողմից ավելի կոշտ գործողություններ իրականացնել Միջերկրական ծովում Անկարայի հետախուզական աշխատանքների դանդեպ, հայտնում է Reuters-ը:
«Այս հետամնաց գործողություններով Թուրքիան որոշում է խզել կապերը արեւմտյան աշխարհի եւ նրա արժեքների հետ»,- ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: «Բախվելով Թուրքիայի այս անհարկի մանր նախաձեռնության հետ՝ Հունաստանը բոլոր մակարդակներում պատասխան է դիտարկում»:
«Եվրոպան պետք է մեկընդմիշտ գործողությունների եւ պատժամիջոցների հստակ ցուցակ կազմի այն երկրի դեմ, որը ձգտում է դառնալ տարածաշրջանային հանգստության խախտող եւ որը վերածվում է սպառնալիքի՝ ողջ հարավարեւելյան միջերկրածովյան տարածաշրջանի կայունության համար»,- ասել է Միցոտակիսը: