Թաիլանդը խստացնում է միջոցառումները ցամաքային սահմաններին` կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտավախության պատճառով
Թաիլանդի իշխանությունները հրամայել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները իրենց ցամաքային սահմաններին՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտավախության պատճառով, հայտնում է Reuters-ը:
Հունիսի սկզբից իշխանությունները կալանավորել են 3000 աշխատանքային միգրանտների, որոնք փորձել են մտնել երկիր, հայտնել է կառավարության ներկայացուցիչ Տավիսին Վիսանույոտինը: Նա անհանգստություն է հայտնել օդային ճանապարհով օտարերկրացիների ժամանումների վատ կարգավորման մասին՝ այն բանից հետո, երբ երկու նման այցելուներ թեսթի դրական արդյունք են ունեցել։
Նշենք, որ երկրում վեց շաբաթվա ընթացքում չի գրանցվել կորոնավիրուսի ոչ մի դեպք։ Հունվարից Թայլանդում վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 3220, իսկ մահվան դեպքերինը՝ 58: