Մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի համապատասխան արձագանքին․ ՀՀ ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Ադրբեջանի կիսագրագետ ռազմաքաղաքական կամ ոչ քաղաքական ղեկավարությունը նախաձեռնեց հերթական սադրանքը եւ պատշաճ պատասխան ստացավ: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Եվրասիական ինտեգրման եւ տարածաշրջանային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը մասնավորապես նշեց. «Մենք վստահ ենք, որ թշնամին միշտ պատշաճ պատասխան կստանա: Հիմա մենք սպասում ենք ՀԱՊԿ-ի համապատասխան արձագանքին: Կան բազմաթիվ տեղեկություններ, որոնց չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ սա Հայաստանի Հանրապետության պետական սահմանի գնդակոծում է, այլ ոչ թե՝ Ղարաբաղում շփման գծի»: