Արտակարգ պատահար Կիևյան 4-ի բակում. ԱԻՆ-ից դեպքի վայր ժամանած աշխատակիցները ասել են, թե կեղծ ահազանգի համար տուգանելու են բակի բնակչուհուն
Այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 18:30 րոպեի սահմաններում Կիևյան 4/4 շենքի բակում կայանած մեքենայի շարժիչից զգացվում էր սուր գազի արտահոսք: Բակի բնակիչներից մի կին զանգահարել է ԱԻՆ՝ թե մեքենայի տերը անհայտ է, հարկավոր է գալ և բացել մեքենան՝ արտահոսքը և հնարավոր պայթյունը վնասածերծելու համար:
Կառույկցի աշխատակիցները արագ արձագանքել են կանչին և եկել տվյալ հասցեով, ապա բացելով մեքենան, հայտարարել, որ ահազանգը կեղծ էր, որ դա միայն վարորդի և նրա տան անդամների իրավասության շրջանակներում է, իսկ ահազանգած բնակչուհուն սպառնացել են տուգանել 300 000 ՀՀ դրամով:
Բակի բնակիչները ահազանգել են Operativ լրատվականի խմբագրություն, խնդրելով բարձրաձայնել միջադեպի մասին:
Հ.Գ. Ինչպես կարող էր ահազանգը կեղծ լինել, կամ խնդիրը միայն մեքենայի տիրոջ իրավասության տիրույթում լինել, երբ խնդրի չբարձրաձայնման պարագայում մի կայծն էլ բավական կլիներ պայթյունի բռնկման համար:
Պետք է անպայման աղետ լինի՞, նո՞ր գործենք կամ ահազանգենք: