Եվս 9 դեպք․ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 995-ի
Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք: Ինչպես հաղորդվում է StopCov կառավարական պաշտոնական կայքում, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 995-ի:
Ապաքինման նոր դեպքերի մասին տեղեկություններ չկան․ դրանք դեռ 857-ն են: Երկրում համավարակի սկսվելուց ի վեր 15 մարդ է մահացել:
Միևնույն ժամանակ, Վրաստանի 31 քաղաքացի, այդ թվում՝ 28 զինծառայող, բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից: Կարանտինում 5․001 մարդ է գտնվում, իսկ հիվանդանոցներում՝ 219: