Միացյալ Նահանգներում նշել են, որ ցնցված են Ուհանի լաբորատորիայի մասին լուրերից
ԱՄՆ նախագահի նախկին օգնական Սթիվ Բեննոնը հայտարարել է, որ Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայի աշխատակիցները փախել են երկրից: Այժմ նրանք համագործակցում են արևմտյան հետախուզական գործակալությունների հետ:
Նա նշել է, որ որոշ աշխատակիցներ աշխատում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ: Ըստ նրա, դա անհրաժեշտ է, որպեսզի փորձենք «միասին հավաքել» տեղեկատվություն Ուհանի լաբորատորիայում տեղի ունեցածի վերաբերյալ, հայտնում է Sunday Mirror–ը:
Նրա խոսքով՝ այս հաստատությունը «սարսափելի վերահսկողության տակ է եղել»: «Կարծում եմ, որ մարդիկ կցնցվեն», – ասել է Բաեննոնը: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ նախկին աշխատակիցները դեռևս չեն խոսում մամուլի հետ:
Նախկինում հաղորդվել էր, որ երկրից փախած չինացի վիրաբույժը ՉԺՀ իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսը թաքցնելու մեջ: Այժմ կինը թաքնվում է ԱՄՆ-ում ՝ վախենալով, որ նա կարող է հայտնվել «անհետացած» տեղեկատուների շարքում: