ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել
Միացյալ Նահանգներում շաբաթ օրվա տվյալներով՝ վարակման ավելի քան 66 500 դեպք է արձանագրվել՝ ևս մեկ 24-ժամյա ռեկորդային ցուցանիշ գրանցելով:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ Լուիզիանան դարձել է վերջին նահանգը, որը միացել է փակ տարածքներում դիմակի կրումը պարտադիր հայտարարած նահանգներին: Նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը հրահանգել է նաև փակել բոլոր բարերը:
Նախորդ շաբաթվա հաեմատ՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է արձանագրվել 33 նահանգում:
ԱՄՆ-ում համաճարակի բռնկման պահից ի վեր հայտնաբերվել է վարակման 3 355 646 դեպք, որոնցից 137 403-ը՝ մահվան ելքով:
Ի դեպ, նախագահ Դոնալդ Թրամփին նախօրեին առաջին անգամ են դիմակով նկատել հանրային վայրում: