Եվրամիությունում աճում է ամուսնալուծությունների թիվը
Վերջին տասնամյակների ընթացքում Եվրամիության երկրներում մշտապես աճում է ամուսնալուծությունների մակարդակը:
Այդ մասին են վկայում Եվրոստատի տվյալները, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»:
2017 թվականին ԵՄ-ում 2.0 ամուսնալուծություն էր բաժին ընկնում 1000 մարդու հաշվով, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է ամուսնալուծությունների ընդհանուր գործակցին (0,8 ամուսնալուծություն 1000 մարդու հաշվով), որը գրանցվել է 1965 թվականին:
2018-ին ԵՄ անդամ պետությունների շարքում ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշը գրանցվել է Մալթայում (1000 մարդու հաշվով`0,7 ամուսնալուծություն) և Իռլանդիայում (0,7), Սլովենիայում (1,1), Բուլղարիայում, Խորվաթիայում և Իտալիայում ( բոլոր երեքում`1,5):
Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Լատվիայում և Լիտվայում (երկուսն էլ՝ 3.1 ամուսնալուծություն 1000 մարդու հաշվարկով), որին հաջորդում են Դանիան (2.6) և Շվեդիան (2.5):