Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է և մահացել
Հուլիսի 10-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Բենիամին գյուղում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Բենիամին գյուղի հանդամասում 17:20-ին կայծակնահարվել եւ մահացել է 77-ամյա հովիվը` Ներսես Անտոնյանը: