Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 երեխաների եւ 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» 10 երեխաների եւ 5 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ դեպքերը հիմնականում ասիմպտոմ են, վարակակիրները որեւէ խնդիր չունեն։
«Երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, մեկուսացվել են հենց հաստատության ներսում»,- ասաց նալ։
Մարտիրոսյանն ասաց, որ հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ: