Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ...

Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա». Վահե Հովհաննիսյան

Եթե բացառում ենք «սև կարապի» գործոնը, ապա Հայաստանում փոփոխությունների տրամաբանությունը լինելու է նույնը, ինչ՝ բոլոր այն երկրներում որտեղ տապալվել է համաճարակի դեմ պայքարը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա զարգացումները Հայաստանում, բոլոր քաղաքական, հանրային շրջանակների ու նաև պետական համակարգի օրվա թեման է։ Սա բնական է, որովհետև փոփոխությունների անհրաժեշտության շունչն ամենուր է, բայց այն չունի որակի և ծավալի բնորոշիչներ։


Իրականությանը հնարավորինս մոտ պատասխանները ստանալու համար նախևառաջ պետք է հասկանալ տրամաբանությունը։ Իսկ այն հետևյալն է. եթե բացառում ենք «սև կարապի» գործոնը, ապա Հայաստանում փոփոխությունների տրամաբանությունը լինելու է նույնը, ինչ՝ բոլոր այն երկրներում որտեղ տապալվել է համաճարակի դեմ պայքարը։ Օրինակ՝ Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Իտալիա, Իսպանիա, Սերբիա և այլն։ Բոլոր թվարկված երկրներում, ներառյալ՝ Հայաստանը, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը, անց են կացվում հետաքննություններ, մարդիկ պատասխաններ են պահանջում՝ ով է մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։ Բոլոր վերը թվարկված երկրներում արձանագրվում է իշխանության վարկանիշի նկատելի անկում։

Պարզ ասած՝ այդ երկրներում իշխանությունները կորցնում են փողոցը։ Զարգացած ժողովրդավարությամբ երկրներում դա վարկանիշի կորուստն է, որը բերելու կա՛մ պարտության առաջիկա ընտրություններում (եթե դրանք մոտ ժամկետներում են), կա՛մ հրաժարականների, իսկ որոշ դեպքերում՝ նաև քրեական պատասխանատվության։

Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ Հայաստանում տրամաբանությունը նույնն է՝ հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Իշխանությունն իրեն ձևակերպել է որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Շատ կարճ ժամանակ հետո ձևակերպվելու է զանգվածային դժգոհությունների մյուս ուղղությունը՝ գործազրկություն, փակվող, սնանկացող բիզնեսներ, ապրելու տարրական խնդիր։

Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա»

Հայաստանում իշխանությունը նկատելիորեն կորցնում է իր վարկանիշը։ Այդ պրոցեսն ընթացքի մեջ է, թափ է հավաքում։ Դրա ամենավառ ապացույցը «Գելափի» կողմից օրեր առաջ հրապարակված՝ Փաշինյանի 85 տոկոսանոց վարկանիշն էր։ Միայն վարկանիշային խուճապը կարող է իշխանությանը ստիպել՝ օգտվել չեռնենկոյական հարցման ժանրից՝ մի ժանր, որ իրեն մինչև վերջին բջիջը սպառել էր նախորդ տասը տարիների ընթացքում։

Ինչ է ստացվում. առջևում համապետական ընտրություններ չկան (իսկ մեր պետության փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում հրաժարական տալիս են միայն վերջին վայրկյանին), և իշխանությունները, նույնիսկ ամենացածր վարկանիշի դեպքում, կարող են իներցիայով երկար պահել դեռ ղեկը։ Առաջին հայացքից փակուղի թվացող իրավիճակն էլ հենց հուշում է հետագա ընթացքը՝ փողոցային խաղաղ զանգվածային ակցիաներ։ Սա հասկանում են բոլորը. ավելին, սրան սպասում են բոլորը։ Այս պահին փողոցային բալանսն այսպիսին է. իշխանությունը չունի այլևս այն փողոցը, որով կկարողանար պահել իշխանություն, իսկ ընդդիմությունը չունի այն փողոցը, որով կկարողանա այս պահին վերցնել իշխանություն։

Արտակարգ դրություն՝ օրենքով և հոգեբանորեն

Արտակարգ դրությունը շատ կարևոր ժամանակահատված է. այն բոլորին տալիս է կարևոր որոշումների համար անհրաժեշտ հարաբերական անդորր։ Աճող սոցիալական լարվածությունն անխուսափելի է դարձնելու քաղաքական լարվածությունը։ Դրա դեմն առնելն իրատեսական չէ, բայց այն տրամաբանական և քաղաքակրթական սահմաններում պահելը և պետության կայունությունը չվտանգելը իրական խնդիր է, որը պետք է հուզի բոլոր գիտակից շրջանակներին։

Զավեշտ է, բայց ամենավտանգավոր, ամենաանցանկալի սցենարի՝ ռադիկալ փողոցի «հրահրողը» այսօր գործող իշխանությունն է՝ իր անգործությամբ և իր վտանգավոր քայլերով։ Զավեշտ է նրանով, որ ռադիկալ փողոցը իշխանության ամենաանցանկալի և ամենավտանգավոր սցենարն է, որից բոլոր իշխանությունները բոլոր երկրներում ձգտում են խուսափել, իսկ Հայաստանում իշխանության քայլերը տանում են դրան.

Պետական համակարգը չի աշխատում։ Այն ինքնահոսի մեջ է՝ անծրագիր, աննպատակ։ Հետևաբար՝ խնդիրների ծավալները և տեսակները միայն ավելանում են։

Իշխանությունը բոլորին, ում հնարավոր էր, լարել է իր դեմ՝ խորհրդարանական ընդդիմությանը, եկեղեցուն, քաղաքացիական հասարակությանը, նախկին համախոհներին, հանրության գիտակից շերտին, հիվանդներին, առողջներին, գործարարներին, գործազուրկներին...

Աջուձախ քրեական գործերի հարուցում, ագրեսիվ - մեղադրական հռետորաբանություն մրցակիցների հանդեպ, ռեպրեսիվ մեքենայի անխնա օգտագործում, որն արդեն վերջին ճիգերով է աշխատում։

Իշխանությունը խուճապի մեջ նոր անթույլատրելի սահման է անցնում՝ ընդդիմախոսներին գաղտնալսելու, անձնական կյանքին վերաբերող ձայնագրությունների և այլ փաստերի հրապարակում։ Իշխանությունը չի պատկերացնում, թե ինչ ահռելի հակառակ ռեակցիա է ստանալու։ Ի դեպ, եթե իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հասկանում են սրա անթույլատրելիությունը, բայց քաղաքական թրաֆիկինգի շրջանակներում լռելու են, ուրեմն հավասարաչափ կիսում են պատասխանատվությունը։

Սեփական թիմերի և խորհրդարանական խմբակցության գռեհիկ շահագործում, ինքնուրույնության աստիճանի զրոյացում, միասնական խունտայի հոգեբանության ստեղծում։

Այս քայլերը իշխանության «լավ օրից» չեն։ Բայց սրանք բնորոշ են ֆինիշային իշխանություններին և վերջնահաշվարկում արագացնում են փոփոխությունները։ Այլ հարց է, որ կարող են հանգեցնել վտանգավոր տարբերակների։

Արտակարգ դրությունը իշխանության համար իսկապես շատ կարևոր ժամանակահատված է։ Այն հավերժ չէ, կարճ փուլ է, բայց՝ շատ կարևոր։ Այդ փուլն իշխանությունը պետք է օգտագործի՝ որոշակի վերանայումների, հարաբերությունների հարթեցման, կիսայրված կամուրջների վերականգնման, որոշակի հումանիտար միջանցքների ձևավորման համար։

Արտակարգ դրությունը շատ կարևոր ժամանակահատված է նաև ոչ իշխանական ուժերի և գործիչների համար, որովհետև նույն մեծ խնդիրը դրված է նաև նրանց առջև՝ առաջիկայում թույլ չտալ փողոցի ռադիկալիզացիա։ Սա բոլորի, առաջին հերթին՝ պետության համար լինելու է կործանարար։ Հակաիշխանական փողոցը պետք է լինի խաղաղ, ծրագրային և առանց վրեժի։

Իշխանության համար շատ դժվար է պարտվել կամ խաղաղ հեռանալ, եթե այն չունի մրցակից։ Ոչ իշխանական շրջանակներն այս փուլում պետք է շատ համակարգված աշխատեն՝ իշխանությանն իրական մրցակից ձևավորելու համար։ Ցանկալի է, որ իշխանությունը պարտվի ռացիոնալ ու կառուցվածքային ձև ունեցող մրցակցի, և ոչ՝ անկազմակերպ ու սոցիալական հախուռն խնդիրներով դուրս ելած փողոցին։ Իշխանության մրցակցի ինստիտուտը ենթադրում է հստակ համակարգ՝ անհատներով, թիմերով, ծրագրային ասելիքով, ճանապարհային քարտեզով, պետության մասին պատկերացումներով։ Հերթական քաոտիկ փողոցն իր բոլոր հնարավոր հետևանքներով ձեռք չի տալիս ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը և ո՛չ, ամենակարևորը, պետությանը»,– գրել է նա։

 

դիտվել է 140 անգամ
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan