Լուկաշենկոն խոսել է Բելառուսի վրա աննախադեպ ճնշման մասին
Բելառուսը ներկայումս ամենաուժեղ ճնշմանն է ենթարկվում իր անկախությունից ի վեր, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոյի խոսքով, այժմ չորս «համավարակ» է «միահյուսվել» իրար. անմիջաբար նոր տիպի կորոնավիրուսի համավարակը, ինչպես նաև ածխաջրածնային, տնտեսական և տեղեկատվական «համավարակները»:
Բացի այդ, այս ամենն իր հետքն է թողնում Բելառուսում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների, այդ թվում՝ այս տարվա օգոստոսի 9-ին կայանալիք պետության ղեկավարի ընտրությունների վրա: