ԵՄ-ն Մինսկին կոչ է անում հարգել մարդու իրավունքները
Եվրամիությունը Մինսկին կոչ է արել հարգել մարդու իրավունքները, հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին՝ գրում է «Ինտերֆաքս» -ը:
«Մենք հորդորում ենք հարգել մարդու իրավունքները: Մենք պնդում ենք բելառուսական կողմի հետ շփումների մեջ, որ իրադարձությունների վերջին զարգացումը (լրագրողներին խոչընդոտելը և ընդդիմության անդամների հետապնդումը) պետք է դադարեցվեն», – մեջբերվում են ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի խոսքերը:
Ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրամիությունը ուշադիր հետևելու է ընտրություններին:
Նախագահական ընտրությունները Բելառուսում անցկացվում է օգոստոսի 9-ին: Սա կլինի վեցերորդ ընտրությունը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար 1994 թվականից ի վեր: