Ավստրալիան ժամանակավորապես դադարեցնում է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին համաձայնագիրը
Ավստրալիան ժամանակավորապես դադարեցնում է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը:
Բացի այդ, երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է Հոնկոնգից Ավստրալիա առանձին անձանց եւ բիզնեսների ներգրավման հարցով միջոցների մասին Պեկինի կողմից Հոնկոնգի անվտանգության մասին օրենքի ընդունումից հետո:
Մորիսոնը հայտարարել է, որ ավստրալիական բուհերի շրջանավարտներն ու երկրում աշխատող հոնկոնգցիները կարող են հնարավորություն ստանալ բնակվել Ավստրալիայում եւս 5 տարի:
Ավստրալիայում ուսանողական եւ աշխատանքային վիզաներով բնակվում են 10 000 հոնկոնգցիներ: