Իրականում պատվաստանյութ կա, խոսքը միայն հաստատում ստանալու մասին է. Արսեն Թորոսյան
Շատ քննարկվեց, թե ինչպես է, որ կորոնավիրուսի պատվաստանյութ չկա, բայց ՀՀ կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում: Անգամ արդեն կան երկրներ, որոնք իրականացրել են գնում: Սա մտավախություններ է առաջացնում, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակները ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ: Հիմա մեխանիզմներ են մտածվում, թե ինչ անել, որ դա տեղի չունենա»,-ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարարն իր հերթին ասաց. «Իրականում պատվաստանյութ կա, կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Ավելին ասեմ, ընկերություններ կան, որոնք տասնյակ հազարներով արդեն արտադրել ենԽոսքն այստեղ հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքի լինել-չլինելու: Ամենայն հավանականությամբ, հաստատումը լինելու է ոչ թե մեկը, այլ մի քանիսը»: