Կամբոջայի նահանգում արգելվել է շան մսի վաճառքը
Կամբոջայում նահանգը, որում գտնվում է հայտնի Անգկոր-Բաթ տաճարը, արգելել է շան մսի վաճառքը։
Սիեմրեափի իշխանություններն արգելել են սննդում օգտագործելու նպատակով շների առուվաճառքը։
Սակայն այդ առեւտուրը դեռեւս օրինական է երկրի մյուս նահանգներում։
Համաձայն կենդանապաշտպանների երկու խմբերի վերջին հաշվետվության՝ Կամբոջայում ամեն տարի սպանում են 2-3 միլիոն շուն միսն օգտագործելու նպատակով, իսկ Սիեմրեափն այդ մսի հիմնական մատակարարման աղբյուրն է։
Այժմ շան մսի առեւտուրը պատժվում է արտադրության եւ կենդանիների առողջության մասին օրենքի շրջանակում։ Իրավախախտներին սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում, եւ 7-50 միլիոն ռիելի չափով տուգանք (1750-12500 դոլար)։