Պոմպեոն Չինաստանին մեղադրել է «անհավանական ագրեսիվ գործողությունների» մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանին մեղադրել է Հնդկաստանի հետ վերջին բախման ժամանակ «անհավանական ագրեսիվ գործողությունների» մեջ:
Հունիսի 15-ի գիշերը բախումներ են տեղի ունեցել արեւտմյան Հիմալայներում չինացի եւ հնդիկ զինվորականների միջեւ, ինչի հետեւանքով 20 հնդիկ զինվոր է զոհվել:
«Չինացիներն անհավանական ագրեսիվ գործողություններ են ձեռնարկել, եւ հնդիկներն արել են հնարավոր ամեն ինչ՝ դրան արձագանքելու համար: Ես դա դիտարկում եմ Սի Ցզինփինի եւ ամբողջ տարածաշրջանում եւ աշխարհում նրա պահվածքի համատեքստում»,-ասել է Պոմպեոն: