ԱՀԿ-ն իր փորձագետներին ուղարկում է Չինաստան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս հանգստյան օրերին իր մասնագետներին ուղարկում է Չինաստան, որպեսզի հետազտություն նախապատրաստեն նոր կորոնավիրուսի ծագման եւ այն մասին, թե ինչպես է հիվանդությունը կենդանիներից փոխանցվել մարդկանց, հայտնում է Reuters-ը:
«Ավելի լավ է սկսել այնտեղից, որտեղ հիվանդությունն առաջին անգամ հայտնվել է մարդկանց մոտ, որտեղ հայտնվել են ատիպիկ պնեւմոնիաի առաջին ախտանիշները Ուհան քաղաքում»,- ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար, բժիշկ Մայք Ռայանը:
Չինաստանը խիստ քննադատության է ենթարկվել Միացյալ Նահանգների եւ մի շարք այլ երկրների կողմից, որոնք մեղադրում են նրան անցյալ տարվա վերջին Ուհանում բռնկմանը ուշ արձագանքելու համար: Չինաստանը հայտարարել է, որ ինքը թափանցիկ է եղել համավարակի վաղ փուլերում: