Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի եւ սողանքների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հեռագրում, մասնավորապես, ասվում է.
«Ձերդ Գերազանցություն,
Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի եւ սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն վերացնել այս արհավիրքի հետեւանքները:
Վշտակցելով Ճապոնիայի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»: