Երևան, 19.Մարտ.2024, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
«Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին ծառը կոտրվել ... Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել ... ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Սևանա լճի ա... Շաբաթվա վերջում պшտերազմ կլինի, եթե ոչինչ չան... Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․... Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլ... Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Թաիլանդում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկութ... Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդիպում... Առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամ... Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավայ... Սիսիանում վթարի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմ... Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դ... ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հար... Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավոր... Մենք այսօր 1 մմ ճշտությամբ գիտենք` Հայաստանի ... ԱԺ նիստը. Ուղիղ Աստղագուշակ՝ մարտի 19-ի համար «Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛... «Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյ... էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 19-... «Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 8... «Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների ... «Փաստ». Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպ... «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավ... «Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությ... Ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավո... «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փ... «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որ... «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի... «Փաստ». Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանա... «Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն... Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա...

Եղեգնուտի նախկին համայնքապետի լիազորությունները վերականգնվել են դատական կարգով․ մարզպետարանի պարզաբանումը

Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավարի լիազորությունների վերականգման մասին։

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է համայնքում բողոքի ակցիաներ են ընթանում։


Մարզպետարանի պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի կողմից համայնքի ավագանուն 2018 թվականի հուլիսի 2-ին ներկայացված հրաժարականի դիմումի հիմքով ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287որոշմամբ Ռազմիկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N287 որոշումը Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան: Դատարանում, մարզպետի կողմից տրված համապատասխան լիազորագրի հիման վրա մարզպետարանի շահերը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով: Ռազմիկ Մարգարյանի կողմից ներկայացված բողոքի արդյունքում թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով, ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի փետրվարի 6-ի վճռով Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի(երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյան)` մերժվել է: Ռազմիկ Մարգարյանի կողմից նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան եւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` ՀՀ վարչական դատարանի 06.02.2019 թվականի վճիռը` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու եւ այդ դատական ծախսերը բաշխելու մասով բեկանվել է եւ փոփոխվել՝ կայացվելով նոր դատական ակտ:

Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի (երրորդ անձ` Ռազմիկ Մկրտչյան)` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարել` ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը ճանաչել անվավեր:

Վճիռը բողոքարկված եւ չբեկանված մասով թողնվել է անփոփոխ: Նշված որոշումն ինչպես ՀՀ Արմավիրի մարզպետի ներկայացուցչի, այնպես էլ գործով երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյանի ներկայացուցչի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի հունվարի 22-ի որոշումներով նշված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

Գործով առկա են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ապրիլի 23-ի եւ մայիսի 22-ի համապատասխանաբար թիվ ԴԴ8.1-4423/20 եւ թիվ ԴԴ-9/7005 գրությունները, որոնցով ներկայացվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ապրիլի 20-ի թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով «Որոշումը պարզաբանելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին», «Կատարողական թերթ տալու մասին դիմումը մասով մերժելու մասին», ինչպես նաեւ «Դիմումը մերժելու մասին» որոշումները:

Այս ողջ ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթեւոսյանի կոմից բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռ. Մկրտչյանի, ավագանու անդամների մեծամասնության, այնպես էլ գործով հայցվոր Ռ. Մարգարյանի հետ: Մարզպետի հանձնարարությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների կողմից քննարկվել եւ գործով շահագրգիռ անձանց են ներկայացվել համապատասխան պարզաբանումներ` նրանց կողմից բարձրացված հարցերի առնչությամբ: Եվ, ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթեւոսյանը, չնայած իր հայեցողական լիազորության, այդուհանդերձ, սկսած պաշտոնավարման օրվանից, որպես հավասարակշռության գրավական, Եղեգնուտ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի փոփոխություն չի իրականացրել:

Ավելին, ներկայացված ժամանակահատվածում,համապատասխան պարզաբանում ստանալու խնդրանքով ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից 2020 թվականի մայիսի 11-ին ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել N01/13/02786-2020 գրությունը, որի վերաբերյալ նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հունիսի 5-ի N10.1/11887-2020 գրությամբ տեղեկացվել է, որ խնդրի վերաբերյալ դիրքորոշումը 2020 թվականի մայիսի 18-ի թիվ /10.1/10478-2020 ելից գրությամբ ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Որից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 11-ի NՍՊ/14.1/15486-2020 գրությամբ էլ ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը, համաձայն որի` Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու օրենքով սահմանված կարգը չի պահպանվել:

Գործով առկա է նաեւ ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 17-ի թիվ ՎԴ/10359/05/18 վճիռը, որով Ռազմիկ Արամայիսի Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի՝ մարզպետի, երրորդ անձ՝ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի օրինական ընտրված եւ գործող համայնքի ղեկավարին՝ Ռազմիկ Մարգարյանին, համայնքի կլոր կնիքը, համայնքի վարչական շենքի եւ նրա աշխատասենյակի բանալիները վերադարձնելու գործողություն կատարելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին մերժվել է, որն էլ Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան եւ 2020 թվականի մայիսի 29-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, սակայն դեռեւս դատական նիստի օր որոշված չէ:

ՀՀ Արմավիրի մարզպետի 2020 թվականի հունիսի 22-ի NՄՈ/203-2020 որոշմամբ անվավեր է ճանաչվել մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի N278 որոշումը:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա, իսկ 6-րդ հոդվածի դրույթների համաձայն, որպես օրինականության սկզբունք, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 162-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան եւ Արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն` նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` եզրափակիչ դատական ակտը դատարանը կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար: Իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար: Հետեւաբար, վերոհիշյալ սահմանադրական եւ օրենսդրական իրավակարգավորումներից բխում է, որ մարզպետը իր լիազորությունները եւ դրանից բխող գործողություններն իրականացրել է սահմանված կարգին համապատասխան, մարզպետն իրավասու չէր չկատարելու դատարանի կողմից ընդունված դատական ակտը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ողջ գործընթացին զուգահեռ ՀՀ Արամվիրի մարզպետի անմիջական աջակցությամբ Եղեգնուտում իրականացվել են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ, մասնավորապես`

2020 թվականին Եղեգնուտ համայնքը ներկայացրել է երկու սուբվենցիոն ծրագիր.

1․Եղեգնուտ համայնքի կենտրոնական 1-ին, 3-րդ, 5-րդ փողոցների եւ միջփողոցային ճանապարհների ասֆալտապատում

Ծրագիրը քննարկվել եւ արդեն իսկ հավանության է արժանացել սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 174 մլն 631.0 հազ. դրամ (ծրագրի արժեքի մեծությամբ 3-րդն է), որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 78 մլն 583.95 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 96 մլն 047.05 հազ. դրամ:

2․ Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում եւ ընդլայնում /դեռեւս քննարկման փուլում է/

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 471.4 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 471.4 հազ. դրամ:

2020թ. Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Եղեգնուտ համայնքում նախատեսվում է իրականացնել ներտնտեսային ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր՝ շուրջ 14.3 մլն դրամ արժեքով:

2019թ. ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակում եւ համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվել են Եղեգնուտ համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ։

Կասկածի տակ դնելով համայնքի զարգացմանն ուղղությամբ իրականացված եւ նախատեսվող ծրագրերը` նշանակում է մերժել համայնքի առաջընթացը:

Ելնելով վերոգրյալից` կոչ ենք անում համայնքի բնակչությանը դրսեւորել հանդուրժողականություն, հավասարակշռվածություն եւ բարձր պատասխանատվություն` համայնքում իրականացվող ծրագրերի շուրջ համախմբվելու համար: Անհրաժեշտ է, որ մենք բոլորս, հատկապես` տեղական ինքնակառավարման մարմինը` ի դեմս համայնքի ավագանու, ճշմարտացիորեն բացատրական աշխատանք տանի բնակչության հետ` ստեղծված իրավիճակը մեղմելու համար: Ավագանին, որպես ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի համայնքում հասարակության անդորրը:

ՀՀ Արմավիրի մարզպետարանը, որպես տարածքային կառավարման քաղաքականություն իրականացնող մարմին, ինչպես մարզի մյուս համայնքներում, այնպես էլ Եղեգնուտում գործում է օրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վեապահված լիազորությունների շրջանակներում:

Հավատացած եղեք, որ համայնքում անհրաժեշտ հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի դրսեւորումները համայնքում կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացմանը եւ ոլորտում օրինականության հաստատմանն ու պահպանմանը»:

դիտվել է 91 անգամ
«Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին ծառը կոտրվել ... Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել ... ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Սևանա լճի ա... Շաբաթվա վերջում պшտերազմ կլինի, եթե ոչինչ չան... Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․... Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլ... Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Թաիլանդում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկութ... Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդիպում... Առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամ... Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավայ... Սիսիանում վթարի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմ... Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դ... ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հար... Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավոր... Մենք այսօր 1 մմ ճշտությամբ գիտենք` Հայաստանի ... ԱԺ նիստը. Ուղիղ Աստղագուշակ՝ մարտի 19-ի համար «Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛... «Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյ... էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 19-... «Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 8... «Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների ... «Փաստ». Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպ... «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավ... «Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությ... Ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավո... «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փ... «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որ... «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի... «Փաստ». Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանա... «Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն... Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan