Մեգան Մարքլն արքայազն Հարիին խանդում է Ադելի հանդեպ. երգչուհին ապրում է դուքսերի հարևանությամբ
Լրատվամիջոցներում տղեկատվություն է հայտնվել, որ Մեգան Մարքլը ամուսնուն՝ արքայազն Հարիին, կասկածում է անհավատարմության մեջ։ Ըստ առկա տեղեկատվության՝ Հարին սկսել է այցելել երգչուհի Ադելին, որը մոտակայքում է ապրում։

New Idea պարբերականը կարծում է, որ Հարին ձանձրանում է ու միայնակ է, այդ պատճառով վերսկել է շփումն Ադելի հետ, մինչ նրա կինն աշխատում է։ Սակայն միայն մեկ անգամ հյուր գնալով ամեն ինչ չի ավարտվել։ Հարին Ադելին այցելել է նվազագույնը երեք անգամ, մինչ նրա կինը վերջապես ուշադրություն չի դարձրել տեղի ունեցողին։ Խնդիրն այն է, որ Մեգանը ժամանակի մեծ մասը ծախսում է որդու մասին հոգ տանելու եւ աշխատանք որոնելու վրա։ Այս պահին ոչ նա, ոչ արքայազն Հարին եկամտի սեփական աղբյուր չունեն։
Մեգան Մարքլի ընկերուհիներից մեկը հայտնել է, որ խանդոտ կինն անմիջապես չի նկատել ամուսնու հաճախակի բացակայությունը։ Սակայն երբ գաղտնիքը բացահայտվել է, դքսուհին սկանդալ է բարձրացրել։ Հազիվ թե նա դավաճանություն կասկածներ, սակայն այուսհետ արգելել է այցելել Ադելին։