Հալեպահայ տարեց կինը Երևանի իր բնակարանից դուրս է եկել տնից ու չի վերադարձել
Հուլիսի 6-ի երեկոյան 18-ին մոտ Երեւանի իր բնակարանից (Խորենացի փողոց) դուրս է եկել եւ մինչեւ հիմա չի վերադարձել հալեպահայ Էլիզաբեթ Արիկը։ Այս մասին arevelk.am-ին պատմել են նրա հարազատները։
Նրանք հայտնել են, որ 80-ամյա կինն ունի առողջական խնդիրներ։ Նրանք դիմում են բոլորին, խնդրելով նրա տեղն իմանալուն պես զանգահարել Հրանտ կամ Վանիկ Զուլալյաններին, հետեւյալ հեռախոսահամարներով՝ 055 404219, 098 585440։