Բրիտանիան պատժամիջոցներ է մտցնում ՌԴ մի շարք քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտման համար
Բրիտանիան պատժամիջոցներ է մտցնում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների նկատմամբ «Մագնիտսկու ուղղումների» շրջանակներում՝ մարդու իրավունքների խախտման դեպքերի պատճառով: Այս մասին հայտնում է Financial Times- ը:
Սահմանափակումներ կկիրառվեն անձամբ նաև Սաուդյան Արաբիայի քաղաքացիների նկատմամբ: Նրանց թվում, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մեջ կասկածվողներն են։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը մտադիր է հուլիսի 6-ին հայտարարել պատժամիջոցների տակ գտնվող քաղաքացիների ցուցակը:
Նա նշել է, որ այս օրենքը թույլ կտա Բրիտանիային կանխել «մարդու իրավունքների կոպիտ խախտումներ իրականացրած» անձանց մուտքը երկիր, ինչպես նաև բրիտանական բանկերում նրանց գումար պահելը և «մեր տնտեսությունից օգուտներ քաղելը»:
Նախարարն ասել է, որ մինչև տարեվերջ պատժամիջոցների ցուցակը կարող է ընդլայնվել․ ցուցակում կավելանան կոռուպցիայի, լրագրողների նկատմամբ ոտնձգությունների մեջ ներգրավված անձինք, ինչպես նաև կրոնական հողի վրա մարդկանց վիրավորած անձինք։