Պայթուցիկի ահազանգ Դալմա Գարդեն մոլում. քաղաքացիներ տարհանվում են
Դալմա Գարդեն մոլում պայթուցիկի ահազանգ է ստացվել Ոստիկանությունից ԱԻՆ-ին։ Այս մասին հայտնեցին ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Նշենք, որ այս պահին քաղաքացիները մոլից տարհանվում են։
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի եւ Ոստիկանության աշխատակիցները։
Նշենք, որ ռումբի ահազանգ ստացվել է նաեւ «Մեգամոլում»։